ԱՄՆ-ն կարող է քննարկել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի գերիշխանության պաշտոնական ճանաչման հարցը: Այդ մասին հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեւիդ Ֆրիդմանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Իսրայելի դեսպանի հարցազրույցը կարելի է գնահատել որպես աջակցություն Իսրայելին այս ռազմավարական բարձրունքի նկատմամբ վերջնական առավելության հասնելու համար, որը մինչեւ 1967 թվականի պատերազմը Սիրիայի կազմում էր: Միջազգային հանրությունը, ներառյալ ԱՄՆ-ն, պաշտոնապես չի ճանաչում Իսրայելի հավակնություններն այս տարածքի նկատմամբ:

Սակայն Ֆրիդմանը չի բացառում, որ ԱՄՆ-ն ապագայում կքննարկի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի գերիշխանության հարցը: