ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի ուժերը Սիրիայի արեւելքում զորավարժություններ են սկսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Էտ Տանֆ կայազորի տարածքում եւ նրա շուրջ 55 կմ տարածքում:
Նշվում է, որ կոալիցիան «ռուս գործընկերների հետ կոնֆլիկտները կանխելու ուղղությամբ աշխատանք է տանում՝ օգտագործելով համապատասխան սահմանված ուղիները, որոնք նախատեսված են թյուրիմացությունների կանխման կամ լարվածության էսկալացիայի համար»:
Էտ-Տանֆ կայազորի տարածքում տիրող իրավիճակը ավելի վաղ բազմիցս ռուսական զորքերի մոտ անհանգստություն էր առաջացրել: Ըստ նրանց տվյալների, ԱՄՆ-ի հրահանգիչների ղեկավարությամբ այնտեղ զինյալները վերապատրաստվում են, ովքեր այնուհետ Սիրիայի իշխանությունների դեմ մարտական գործողություններին են մասնակցում:





























