Թեհրանում Վլադիմիր Պուտինի եւ իրանցի ու թուրք գործընկերների՝ Հասան Ռոհանիի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ բանակցությունների ժամանակ տեղի է ունեցել միջադեպ, որի պատճառով հայտնի է դարձել բանակցությունների փակ հատվածի օրակարգը, գրում է «Կոմերսանտը»:

«Մենք արդեն մտել էինք ասուլիսի համար նախատեսված սրահ, ես ստացա նոր ականջակալներ եւ դրանցում... շարունակվում էր  նսիտի փակ մասը, ընդ որում ռուսերեն թարգմանությամբ», — նշվում է հոդվածում: Եվս մի դեպք տեղի է ունեցել ավելի վաղ՝ կազմակերպիչները ուղիղ եթերում ցույց են տվել երեք ղեկավարներին, ընդ որում Պուտինի եւ Էրդողանի ելույթների ժամանակ ձայնն անջատված էր:

Հիշեցնենք, որ Թեհրանում կայացել է Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթաժողովը: