Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 6-ին ժամը 20:20-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Ս.-ն է, ով տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 50-ից ավելի «պարացետամոլ» տեսակի դեղահաբ:
Փաստի առիթով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Լիլիթ Ս.-ն սովորում է Երեւանում բուհերից մեկի 2-րդ կուրսում:




























