Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աշխատանքային շաբաթի ավարտի կապակցությամբ համացանցի օգտատերերին յուրահատուկ կերպով է շնորհավորել:
Նա Facebook-ի իր էջում ներկայացել է մեմով: Լուսանկարում Զախարովան պատկերված է սպիտակ խալաթով, որը բժշկականի է նման:
«Միդսեստրա: Գործընկերների հետ կարելի է շփվել միայն սպիտակ խալաթով: Ժողովրդական ստեղծագործություն: Բոլորին շնորհավորում եմ ուրբաթի առիթով»,- գրել է Զախարովան՝ խոստանալով «բոլորին բուժել»:




























