Սոչի օդանավակայանում պատահարի պատճառը, որի հետեւանքով «Յուտեյր» ավիաընկերության «Բոինգը» դուրս էր եկել թռիչքուղուց եւ այվել, քամու անսպասելի ուժգնացումն էր: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրին:

«Մասնագետների կարծիքով՝ գետնի մակերեւույթին մոտ, կայուն կողմնային քամու ուղեկցությամբ վայրէջք կատարող օդանավը հայտնվել է բավականին ուժգին, գրեթե 20 մ/վրկ համընթաց քամու հոսանքի մեջ: Այս քամին էլ սկսել է օդանավը «հրել» թռիչքուղու երկայնքով: «Ъ»-ի աղբյուրը պնդում է, որ արդյունքում «Բոինգը» վայրէջք է կատարել  3-կիլոմետրանոց թռիչքուղու մեջտեղում, այն էլ՝ մեծ, գրեթե 340 կմ/ժամ արագությամբ»,- հայտնում է պարբերականը, սակայն եղանակային վատ պայմաններում վայրէջքի որոշումն ինքնին փորձագետների մոտ հարցեր է հարուցում:

Շաբաթ՝ սեպտեմբերի 1-ին, Սոչի օդանավակայանում վայրէջքի ժամանակ «Յուտեյր» ավիաընկերության «Բոինգ 738» օդանավը թռիչքուղու սահմաններից դուրս էր եկել, կոտրել պատնեշը եւ այրվել: