Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքս Քրուզը ներողություն է խնդրել իր հաճախորդներից անձնական տվյալների եւ վարկային քարտերի տվյալների արտահոսքի համար եւ լիարժեք փոխհատուցում է խոստացել տուժողներին, հաղորդում է BBC- ն:
Ավիաընկերության համաձայն օգոստոսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, հաճախորդների վճարայաին տվյալները, որոնք ba.com կայքում եւ հավելվածով տոմսեր են ամրագրել կամ փոխել թռիչքների օրերը, գողացվել են:
Տվյալների արտահոսքը կարող է վերաբերել 380 հազար հաճախորդներին:
«Ընկերությունը 100 տոկոսով պարտավոր է փոխհատուցել բոլոր կորուստները», - BBC Today ծրագրի եթերում ասել է Ալեքս Կուզը:
Ըստ նրա, միջադեպը որեւէ կերպ չի ազդի թռիչքների վրա եւ բոլոր ամրագրումները կմնան ուժի մեջ:




























