ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Apple-ի արտադրանքի գները կբարձրանան Չինաստանից ներկրվող ապրանքների համար նոր մաքսատուրքերի սահմանումից հետո: Այս մասին,  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ամերիկայի առաջնորդը շաբաթ գրել է Twitter-ում:

 «Apple-ի գները կարող են բարձրանալ մասքատուրքերի պատճառով, որոնք մենք կարող ենք սահմանել ներկրվող չինական ապրանքների համար, սակայն կա պարզ որոշում, որի դեպքում զրոյական հարկեր կլինեին, -գրել է Թրամփը: Սկսեք արտադրել ձեր արտադրանքը ԱՄՆ-ի, այլ ոչ թե Չինաստանի տարածքում: Սկսեք նոր գործարաններ կառուցել հենց հիմա»:

Ավելի վաղ Apple-ը նամակ էր հղել ամերիկյան իշխանություններին, որում նշել էր, որ մաքսատուրքերը կազդեն ընկերության արտադրանքի վրա, այդ թվում Չինաստանի գործարաններում հավաքվող Apple Watch սմարթ ժամացույցների եւ AirPods անլար ականջակալների վրա: