Չինական խոշոր Alibaba ինտերնետ-ընկերության հիմնադիր ու ղեկավար Ջեք Մայի ներկայացուցիչը հայտնել է, որ New York Times թերթի հայտարարությունները Մայի՝ սեպտեմբերի 10-ին հեռանալու մասին հանված են կոնտքեստից և «փաստացի սխալ» են, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով South China Morning Post-ին։
Ավելի վաղ New York Timesթերթը հայտնում էր, որ սեպտեմբերի 10-ին Ման մտադիր է հեռանալ ընկերության ղեկավարի պաշտոնից և թերթին տված հարցազրույցում պատմել է բարեգործությամբ և ուսուցմամբ զբաղվելու՝ իր պլանների մասին։
Alibaba-ի ղեկավարի ներկայացուցչի խոսքով՝ այդ պնդումները սխալ են, քանի որ Ման մնում է ընկերության գլխավոր ղեկավարի պաշտոնին և միայն որոշ ժամանակ անց է պատրաստվում պատմել ղեկավարի պաշտոնը փոխանցելու պլանների մասին, ոչ թե «թոշակի է անցնելու» երկուշաբթի օրը, ինչպես այդ մասին գրել է New York Times-ը։




























