ՊԵԿ-ը ապօրինի գործունեություն ծավալելու հերթական բացահայտումներն է արել: Մասնավորապես, Կոտայքի մարզի Գառնի գյուղում ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մեծածախ առեւտրի ապօրինի գործունեություն: Հարկային դաշտից դուրս գործունեությունը շուրջ չորս ամիս ծավալել էր  Գառնիի բնակիչ Վահան Գեւորգյանը:

Մյուս դեպքում, Հրազդանում հայտնաբերվել է լավաշի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալողը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ Արման Ավակիմյանն է, ով հասցրել է լավաշի արտադրությամբ եւ ձեռք բերված արեւածաղկի փաթեթավորմամբ, ինչպես նաեւ ստացված արտադրանքի վաճառքով զբաղվել շուրջ 15 օր` առանց պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառվելու: Ավակիմյանի մոտ ապօրինի գործունեության ստուգում է իրականացվում` հարկային պարտավորությունների հաշվարկման եւ պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ուղղությամբ: Ապօրինի գործունեությունը կասեցված է` մինչեւ համապատասխան պետական գրանցում ստանալը:

Բացի այդ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի Երեւանյան 6 հասցեում գործող «Արտամետ» ՍՊԸ-ում, հայտնաբերվել եւ արձանագրվել են 21 աշխատակիցներ, որոնք սահմանված կարգով գրանցված չեն եղել: Կազմվել է ստուգման ակտ. իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: