Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին եւ բոլոր այն գործարարներին, ովքեր ներդրումներ են անում Հայաստանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք արտերկրի հայ գործարարների մոտ Հայաստանի նկատմամբ վստահություն է ձեւավորվել, քանի որ Մոսկվայում հանդիպման ժամանակ, մասնավորապես, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը բավական կոշտ ձեւակերպումներով է խոսել: 

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ վստահության մթնոլորտը ձեւավորվում է այդպիսի քննարկումների ընթացքում, եւ ինքը համոզված է, որ վստահության մթնոլորտը կա եւ կխորանա։

«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին եւ բոլոր այն գործարարներին, ովքեր ներդրումներ են անում Հայաստանում, նոր մտածողություն են բերում եւ քննադատաբար են վերաբերվում կառավարության գործունեությանը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետ ընտրվելուց հետո կառավարությունում ընդունել է նաեւ գործարար Սամվել Կարապետյանին, եւ վերջինն ասել է, որ մտադիր է լիարժեք շարունակել տնտեսական գործունեությունը Հայաստանում:

«Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերությունը». Ռուբեն Վարդանյանը Փաշինյանին կոչ արեց անցնել թվերի լեզվի