Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են եգիպտացուն սաուդցի կին գործըւնկերոջ հետ համատեղ նախաճաշի համար: Washington Post-ը գրում է, որ սոցցանցում տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը եւ կինը չիփսեր եւ լավաշ են ուտում:
Ինչ-որ մի պահ կինը տղամարդուն չիփս է կերակրում: Նրանք ժպտում են եւ տեսախցիկին նայելով՝ ձեռքով ողջունում են: Զույգն աշխատում է Մեքքայի հյուրանոցում: Թվում է՝ ոչ մի առանձնահատուկ բան չկա, բայց տեսանյութը տարածել է ավելի քան 130 հազար մարդ՝ «եգիպտացին նախաճաշում է սաուդցի կնոջ հետ» հեշթեգով: Քիչ հետո եգիպտացուն ձերբակալել են եւ մեղադրել, որ նա աշխատում է սուդցիների սահմանափակած մասնագիտությամբ:




























