Այսօր`փետրվարի 7-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ, Հայաստանում փակ կամ դժվարանցանելի են եղել մի շարք ավտոճանապարհներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անանցանելի են Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցք, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Շիրակի մարզի Զարիշատ, Ալվար ճանապարհները:

Բարդ է երթեւեկությունը Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ-Մադինա, Ճամբարակ-Սեւան ճանապարհները:

Հայաստանի ճանապարհների ձյունն ու սառույցը մաքրելու համար աշխատում է 18 միավոր տեխնիկա: