Ադրբեջանի Մասալինի հեռահաղորակցության կապի շինությունում փետրվարի 7-ի ցերեկը պայթյուն է տեղի ունեցել։
Հզոր պայթյունի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է, չի բացառվում, որ փլատակների տակ մարդիկ են մնացել, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Պայթյունի հետեանքով շենքի մի մասը փլվել է։
Trend-ի շրջանային թղթակցի տվյալներով, միջադեպի վկաները հայտարարել են, որ կատարվածի արդյունքում երկու մարդ զոհվել է։



























