ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին եւ դրան հետեւած զարգացումներին է անդրադարձել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Դուք գիծ անցաք։ Իշխանությունների դեմ քաղաքական պայքարի եւ հակապետական գործունեության միջեւ նուրբ սահմանը։ Դե ինչ, իշխանությունները կարող են եւ պարտվել, պետությունը՝ ոչ»։
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:




























