«Որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ դեմք՝ հայտարարում եմ, որ ՀՀԿ-ն 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ 50% + 1 ձայներ կհավաքի»,- փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ 50% + 1 ձայներ կհավաքի։

«Բնական է, որ քաղաքական յուրաքանչյուր ուժ ուզում է խորհրդարանում շատ տեղեր զբաղեցնել, դրան ձգտում է նաեւ ԲՀԿ-ն եւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը։ Դրանում ոչ ոքի չի կարելի մեղադրել, յուրաքնաչյուր ոք իրավունք ունի հանդես գալ նման հայտարարություններով»,- նկատեց Աբրահամյանը։