Բրյուսելի հյուսիսում գտնվող այգում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, հարձակվողին ձերբակալելու համար ոստիկանությունը ստիպված է եղել զենք օգտագործել: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» տեղեկացրել է մայրաքաղաքի Իքսել  շրջանի վարչության մամուլի  ծառայությունը:

«Դեպքը տեղի է ունեցել Մաքսիմիլյան այգու շրջանում՝ դԱնվեր խճուղում: Ոստիկանության աշխատակիցը թեթեւ  վնասվածքներ է ստացել: Նրա գործընկերները հարձակվողին չեզոքացնելու համար մահակներ եւ գազ են կիրառել, նա շարունակել է սպառնալ, այդ ժամանակ ստիպված են եղել զենք օգատգործել: Նա նույնպես վիրավորվել է»,— ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Դատախազությունը պարզում է միջադեպի հանգամանքները եւ հարձակվողի դրդապատճառները:

Մաքսիմիլյան այգին, որը գտնվում է կայարանի հարեւանությամբ, հայտնի է որպես վայր, որտեղ ժամանակավոր  ապրում են միգրանտները: