Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը կիսով չափ նվազեցրել է այս տարվա առեւտրի աճի կանխատեսումը՝ հասցնելով այն 3,9 տոկոսի։ ԱՀԿ-ն նշել է, որ նվազեցմանը նպաստել են խոշոր տնտեսությունների միջեւ առեւտրային լարվածությունը եւ անորոշության բարձր մակարդակը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Հաջորդ տարվա ընթացքում ԱՀԿ-ն կանխատեսում է արտադրության ծավալների աճի դանդաղում՝ մինչեւ 3,7 տոկոս։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն հայտարարել է, որ չնայած այս ամենին՝առեւտրի աճը մնում է ուժեղ, նվազեցումն արտահայտում է բարձր լարվածությունը, որն առկա է հիմնական առեւտրային գործընկերների միջեւ։