Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը թագավորության արեւելքում գնադակահարել են երեք կասկածյալ գրոհայինների, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հայտարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Քաթիֆում: Անվտանգության ուժերը շրջափակել են տունը, որում գտնվել են գրոհայինները, եւ կոչ են արել հանձնվել, սակայն նրանք սկսել են կրակել: Փոխհրաձգության ընթացքում ամվտանգության ուժերի երեք աշխատակից թեթեւ վիրավորումներ է ստացել:

Զոհված գրոհայինները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, որոնք «ներգրավված էին ահաբեկչական միջադեպերի մեջ»: