ԱՄՆ տնտեսությունում ռեցեսիայի հավանականությունը մոտակա 2 տարում բարձր չէ, իսկ Դաշնային պահուստային համակարգը նախատեսում է շարունակել աստիճանաբար բարձրացնել տոկոսադրույքները, հայտարարել է կարգավորող մարմնի ղեկավար Ջերոմ Փաուելը, փոխանցում է Reuters–ը։
Ի պատասխան հարցին, կարճաժամկետ ու երկարաժամկետ տոկոսադրույքների միջեւ տարբերության կրճատումը ցվկայում է արդյոք տնտեսության անկման մոտենալու մասին, Փաուելը նշել է, որ ԱՄՆ ԿԲ վերլուծական մոդելները խոսում են այն մասին, որ տնտեսությունը շարունակում է աճել։
ԴՊՀ–ն տարվա սկզբից բարձրացրել է տոկոսադրույքներն արդեն 3-րդ անգամ՝ փորձելով վերահսկել գնաճի արագացումը։ Փաուելը կրկնել է, որ վստահ է դրույքների բարձրացումը շարունակելու անհրաժեշտության հարցում։



























