Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը սեպտեմբերի 29-ին կայցելի Քուվեյթ: Այս մասին հաղորդում է Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը: Ակնկալվում է, որ այցի ընթացքում կքննարկվի Քուվեյթի միջնորդությունը Էր Ռիադի եւ Դոհայի հակամարտության կարգավորման համար:
Reuters-ի աղբյուրը նշել է, որ Կատարի խնդիրը բանակցային օրակարգում է:
Սաուդյան թագաժառանգը բանակցություններ կվարի Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ Սաբահի հետ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը պատժամիջոցներ են կիրառել Կատարի դեմ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը աջակցելու համար: Դոհան հերքում է մեղադրանքները: Քուվեյթի միջնորդական ջանքերը դեռ արդյունք չեն տվել:




























