Սինգապուրի բնակիչները 511 մլն դոլար կստանան՝ երկրի զարգացման մեջ ներդրում ունենալու համար՝ տեղեկացնում է РБК-ն։

Բնակչության համար միանվագ վճարը նախատեսված էր Սինգապուրի 2018թ․ բյուջեով։ Դրա չափը կախված կլինի նրանց եկամտի մակարդակից։

Այսպես, եթե 2017թ․ քաղաքացին աշխատել է 28 (20,4) հազար սինգապուրյան դոլարից ոչ ավելի, ապա նրա վճարը կլինի 219,2 դոլար։

Ինչպես նշել են ֆինանսների նախարությունում, այս վճարը կստանան երկրի բոլոր չափահաս քաղաքացիները՝ մոտ 2,8 մլն մարդ։