Սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաեւ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Մինչեւ օրակարգային հարցերին եւ զեկույցներին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ պարգեւատրված սպաներին եւ պաշպանության նախարարությունում պատասխանատու պաշտոնների նշանակված ղեկավար անձանց՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։




























