ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելում այրված ծանրաքաշ բեռնատարը հեռացվել է թունելից:
Այս պահին թունելում երթեւեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երեւան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։
Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է եւ վերածվել մոխրակույտի։
Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից եւ հանգցնել կրակը։
Հրդեհը հասցրել է տարածվել նաեւ թունելի օդափոխության համակարգում: Հրդեհի արդյունքում մեծ վնաս է հասցվել թունելին:
Նշենք, որ մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով եւ լվացքի մեքենաներով։




























