Հոկտեմբերի 1-ին մեկնարկել է ՀՀ ՀԾԿՀ նախագահի 2018թ. սեպտեմբերի 18-ի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ իրականացնելու մասին» հրամանով նախատեսված մոնիթորինգը:
ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մոնիթորինգի աշխատանքներում, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ներգրավված են նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մոնիթորինգը իրականացվում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում: Մոնիթորինգի արդյունքում խախտումների արձանագրման դեպքերում՝ կկատարվեն մատուցված ծառայությունների ծավալների վերահաշվարկներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների վրա:




























