ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի հետևանքով Իրաքի վնասները հասել են 60 միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը, հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱԳՆ հայտարարությանը։

Գերատեսչությունում նշել են, որ «ամերիկա-իրանական հակամարտության շարունակումը հանգեցրել է զգալի տնտեսական կորուստների»։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ շարունակվող հակամարտությունը խորացրել է համաշխարհային էներգետիկ ճգնաժամը և ուժեղացրել է գնաճի աճի վերաբերյալ մտահոգությունները։