Երեւանի Մոսկովյան փողոցում այսօր՝ փետրվարի 10-ին ժամը 10:30-ի սահմաններում, «Միթսուբիշի Լանսեռ» մակնիշի 631 ՍԼ 65 համարանիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա մի պատանու:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը պատանուն իր մեքենայով տեղափոխել է թիվ 8 հիվանդանոց:
Այս պահին հիվանդանոցում է Ոստիկանության ՔԳՎ Երեւանի ՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ով ճշտում է վարորդի ու պատանու ինքնությունը: ՃՏՀ բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավելի ուշ պարզվել է, որ 13-ամյա պատանին Պուշկինի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Կարեն Կարապետյանն է, իսկ վարորդը` ԱՌԳԵ բիզնես ՍՊԸ աշխատակից 35-ամյա Վահե Հարությունյանը:




























