ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը կողմ է Ազգային ժողովի լուծարմանը եւ դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին իր ֆեյսբուքյա էջում գրել է Սահակյանը։
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»։
Հիշեցնենք, որ վարկանիշային ընտրակարգով Շիրակի մարզի ընտրատարածքից ընտրված Արման Սահակյանը այս տարվա հունիսին մի շարք այլ ՀՀԿ–ականների հետ դուրս եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից:




























