Ford ավտոարտադրողը դատի է տվել Ferrari ընկերությանը` իր մրցարշավային մեքենայի վրա F-150 անվանումն օգտագործելու համար:
Ford-ում պնդում են, որ Ferrari F150-ի լոգոտիպը շատ նման է Ford F-150 փիքափի խորհրդանիշին, հաղորդում է Reuters-ը:
Այժմ Ford-ը պահանջում է արգելել Ferrari-ի կողմից ապրանքանշանի օգտագործումը, նաեւ 100 հազար դոլար փոխհատուցում է պահանջում:





























