Զբոսաշրջիկների մեծ մասի կարծիքով՝ աշխարհի լավագուն թանգարանը Փարիզի Օրսեն է՝ տեղեկացնում է TripAdvisor-ը։
Այս տարի այն բարձրացել է երկու հորիզոնականով՝ առաջ անցնելով Նյու Յորքից իր երկու մրցակիցներին՝ Մետրոպոլիտենին (3-րդ տեղ) եւ 9/11-ի հիշատակի ազգային հուշահամալիր-թանգարանին (2-րդ տեղ), որը նվիրված է 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։
Չորրորդ տեղում Լոնդոնի Բրիտանական թանգարանն է, հինգերորդ տեղում՝ մադրիդյան Պրադոն։
Առաջին տասնյակի մեջ են նաեւ Աթենքի Ակրոպոլիսը, փարիզյան Լուվրը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային թանգարանը՝ Նոր Օռլեանում, Անթրոպոլոգիայի ազգային թանգարանը՝ Մեխիկոյում, եւ Պատերազմի զոհերի թանգարանը՝ Վիետնամում։



























