Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Խուդաթյանը մեծ առավելությամբ հաղթում է ընտրություններում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արմավիրի տարածքային ընտրական հանձնաժողովից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրում թեկնածուները 4-ն են։ Բացի ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանից քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են նաեւ նախկին քաղաքապետի մտերիմ, Արմավիրի ավագանու անդամ Օհան Հարությունյանը, 2011 թվականից քաղաքապետի պաշտոնի համար պայքարող անկուսակցական Սեւակ Մինասյանը եւ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը։
Ըստ այդմ, Դավիթ Խուդաթյանը 7 տեղամասերի արդյունքում ստացել 2873 ձայն կամ 68 տոկոս, Ժիրայր Աբրահամյանն ստացել է 42 ձայն կամ 1 տոկոս, Օհան Հարությունյանն ստացել է 584 ձայն կամ 14 տոկոս եւ եւակ Մինասյանն ստացել է 706 ձայն կամ 16,7 տոկոս։
Մասնավորապես, ներկայացնում ենք 7 տեղամասերի տվյալները.
16/21 ընտրատեղամաս
Դավիթ Խութադյան -422
Ժիրայր Աբրահամյան - 3
Օհան Հարությունյան - 96
Սեւակ Մինասյան - 88
16/16 ընտրատեղամաս
Դավիթ Խութադյան -462
Ժիրայր Աբրահամյան - 13
Օհան Հարությունյան - 52
Սեւակ Մինասյան - 86
16/10 ընտրատեղամաս
Դավիթ Խութադյան -409
Ժիրայր Աբրահամյան - 1
Օհան Հարությունյան - 54
Սեւակ Մինասյան - 101
16/17 ընտրատեղամաս
Դավիթ Խութադյան -445
Ժիրայր Աբրահամյան - 2
Օհան Հարությունյան - 117
Սեւակ Մինասյան - 49
16/08 ընտրատեղամաս
Դավիթ Խութադյան -318
Ժիրայր Աբրահամյան - 11
Օհան Հարությունյան - 76
Սեւակ Մինասյան - 203
16/07 ընտրատեղամաս
Դավիթ Խութադյան -437
Ժիրայր Աբրահամյան - 5
Օհան Հարությունյան - 106
Սեւակ Մինասյան - 123
16/11 ընտրատեղամաս
Դավիթ Խութադյան -380
Ժիրայր Աբրահամյան - 7
Օհան Հարությունյան - 83
Սեւակ Մինասյան - 56
Նշենք, որ Արմավիրի քաղաքապետի ընտրություններում աննախադեպ ցածր մասնակցություն է գրանցվել. 28699 ընտրողներից քվեարկել է 9937-ը կամ ընտրողների 34,62 տոկոսը։ Հիշեցնենք, որ 2016 թվականին Արմավիրի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 40 տոկոսը։
Դավիթ Խուդաթյանն արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին. Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի քաղաքիս հպարտ ժողովուրդ շնորհակալ եմ, որ ամուր կանգնած եք իմ, իմ թիմի ու Հեղափոխության կողքին: Երբեք չեմ հոգնի կրկնել, որ պատիվ է ծառայել Ձեզ, պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: ԴՈւԽՈՎ !!!»




























