Շվեդիայի եւ Դանիայի ղեկավարներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը վերաբերում է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը՝ տեղեկացնում է AP-ն։

Ըստ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆվենի՝ ամեն ինչ վկայում է այն մասին, որ «այնտեղ ինչ-որ ահավոր բան է կատարվել»։ Սակայն նա այլ մեկնաբանություններ չի արել՝ նշելով, որ սպասում է մեծ թվով փաստերի։

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսոնը հայտարարել է մոտ օրերս սաուդյան դեսպանին կանչելու մտադրության մասին։ «Շատ անհասկանալի հարցեր կան, եւ ես ճիշտ եմ համարում դեսպանին բացատրելու հնարավորություն տալը»,- ասել է նա։