ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը խոստացել է լրագրող Ջամալ Խաշոգջիի «դաժան սպանության» հետ կապված պատասխաններ ստանալու նպատակով ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի վրա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ նրա սպանությունը մանրամասն ծրագրված է եղել՝ տեղեկացնում է AFP-ն։
«Աշխարհը նայում է։ Ամերիկացի ժողովուրդն ուզում է պատասխաններ ստանալ, եւ մենք կպահանջենք դրանք»,- The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Փենսը։
Փենսը Խաշոգջիի մահը անվանել է «հարձակում ազատ եւ անկախ մամուլի վրա»՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «մտադիր է օգտագործել իր ձեռքի տակ ունեցած միջոցները՝ ամեն ինչ բացահայտելու համար»։




























