Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, բախվել են ԵրԱԶ մակնիշի և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանոցի հատվածը վնասված և արյունոտված: 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հայտնաբերված դին վթարի հետևանքով է մահացել և այդ հարցի պատասխանը ստանալու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնութունը:



























