Բրիտանացի արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին թիկնապահները դուրս են բերել Ֆիջիի շուկայից, քանի որ նրա անվտանգության համար սպառնալիք է եղել՝ տեղեկացնում է Page Six-ը։

Նշվում է, որ շուկայում մեծ ամբոխ է հավաքվել, մարդիկ նույնիսկ հարակից փողոցներն են լցվել՝ Մեգանին ողջունելու համար։ Սակայն արդեն 8 րոպե անց թիկնապահները դուրս են բերել նրան փակ եւ համեմատաբար մութ շուկայից։

Մեգանը հասցրել է խոսել մի վաճառողի հետ եւ ողջունել մի քանիսին։ Շուկա այցն, ընդհանուր առմամբ, տեւել է 15 րոպե։

Քենսինգտոնյան պալատի մամուլի քարտուղարը հայտնել է, որ արքայազնի կնոջ այցը շուկա ընդհատվել է «ամբոխի կառավարման հետ կապված խնդիրների պատճառով»։