Սոֆիայի կենտրոնում մետրոյի շինարարության ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած, չպայթած ավիառումբ է հայտնաբերվել՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Ըստ տեղեկատվության՝ ռումբի հայտնաբերման տեղի մոտակայքում գտնվող շենքերից բնակիչներին տարհանել են։ Դադարեցվել է տրանսպորտի երթեւեկությունը։ Տեղում աշխատում են ականազերզողներն ու ռազմական ոստիկանությունը։
Ռումբը կուսումնասիրվի եւ ոչնչացման համար անվտանգ տեղ կտարվի։



























