Սպիտակ տունը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի եւ նախկին պետքարտուղարի վրա հարձակումների փորձը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Հաքաբի Սանդերսը նշել է, որ մեղավորներն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն՝ տեղեկացնում է AP-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբամային եւ Հիլարի Քլինթոնին պայթուցիկ սարքեր են ուղարկել՝ նման այն սարքին, որը գտնվել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ։

ԶԼՄ-ները հայտնել էին, որ տարօրինակ ծրարի հայտնաբերման պատճառով CNN-ի շենքից մարդիկ տարհանվել են։ Ծրարն առգրավվել է, երբ այն Սպիտակ տուն էին ուղարկում։