Միացյալ Նահանգները սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվան հարցում լիակատար հստակություն է ուզում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք արդեն տեսնում ենք Սաուդյան Արաբիայի կողմից քայլեր, որոնք լուրջ հաշվետվություն են իրենցից ներկայացնում, սակայն մենք բավարարված չենք լինի՝ մինչեւ կատարվասծի վերաբերյալ լիակատար պարզություն չլինի»,- Պետդեպի աշխատակիցներին ուղղված նամակում գրել է Պոմպեոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ Մուհամմեդ բին Սալմանը պատասխանատվություն է կրում լրագրողի մահվան համար։