Ֆրանսիան կարող է պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի դեմ, եթե ֆրանսիական հատուկ ծառայությունները հաստատեն, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետեւում Էր Ռիադն է կանգնած՝ տեղեկացնում է Reuters-ը։

Երկրի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցները միայն զենքի մատակարարման սահմանափակմանը չեն վերաբերի։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։