Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կատակել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի «առեւանգման» թեմայով՝ ակնարկելով անցյալ տարվա իրադարձությունները, երբ Հարիրին, գտնվելով ՍԱ-ում, անսպասելի հրաժարական էր տվել՝ տեղեկացնում է AP-ն։

Միջազգային ներդրումային համաժողովում իր ելույթում արքայազնը ասել է, որ Հարիրին «այստեղ կգա երկու օրով, եւ ուրեմն պետք չեն վարկածներ այն մասին, որ նրան առեւանգել են»։ Հանդիսատեսը ծիծաղել եւ ծափահարել է։