ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ընթացիկ իրագործման մասին, որում անդրադարձ է կատարել ՀՀ ԸՕ փոփոխություններին:

Նա Facebook-ի իր էջում տեղադրել է ելույթի տեսագրությունն ու համառոտ ներկայացրել այն.

«Ընտրական օրենսգրքի փոփիխությիւնների մասին ելիւյթս համառոտ՝

1. ԸՕ-ն մշակվել է առանց խորհրդարանական ուժերի ներգրավման։

2. Այն չի ենթարկվել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության։

3. Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի ողջունում ԸՕ էական փոփոխությունները ընտրությունների նախաշեմին։

5. Պատգամավորների վրա ճմշումներ են գործադրել այն անցկացնելիւ համար։

6. ԸՕ- ի անփառունակ տապալումից հետո իշխանությունները կրկին փորձում են այն անցկացնել։

7. Քաղաքական կոնսենսուս չկա եւ չի լինելու»: