27-ամյա կանադուհուն մեղադրել են կախարդության եւ խարդախության մեջ այն բանից հետո, երբ նրան հաջողվել է  67-ամյա տղամարդուն համոզել իրեն450 հազար դոլար տալ չար ոգիներից ազատվելու համար:

Տորոնտոյից Սամանթա Սթիվենսոնը մեղադրվում է, որ ձեւացրել է, որ զբաղվում է կախարդությամբ, հաղորդում է USA Today-ը: Սթիվենսոնը որպես էքստրասենս գործելով, ենթադրաբար զոհին համոզել է, որ կարող է օգնել նրան ազատվել չար ոգիներից, եթե նա իրեն մեծ գումար փոխանցի:

Տղամարդը «կախարդին» տվել է  իր բոլոր խնայողությունները, այդ թվում, տան եւ մեքենայի վաճառքից ստացված գումարը, ինչպես նաեւ կրեդտիային քարտերի փողերը: Ընդհանուր առմամբ զոհը կորցրել է ավելի քան 450 հազար դոլար:

Կանադայի Քրեական օրենսգիրքը թույլ է տալիս կախարդության հետ կապված հանցագործության իրականացման մասին մեղադրանքներ ներկայացնել: Ընդ որում նշվում է, որ այս հոդվածը որեւէ կրոնին չի վերաբերում: