Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պատկանող վելշ կորգի պեմբրոկ ցեղատեսակին պատկանող Վիսպեր անունով շունը։ Daily Mail-ը հաղորդում է, որ նա այդ տեսակից վերջինն էր պալատում

Ապրիլին Վինձորյան ամրոցում քնեցրել էին այդ ցեղատեսակի մեկ այլ շանը՝ Ուիլլոուին, որը քաղցկեղ ուներ։ Նա վերջինն էր այն շներից, որոնց թագուհին ինքն էր դաստիարակել։

Եղիսաբեթ II-ը Վիսպերին վերցրել էր 2016թ․ նրա տիրոջ՝ Սանդրինհեմյան պալատի անտառապահ Բիլ Ֆենվիկի մահվանից հետո։ «Թագուհին բավական արագ կապվեց այդ շանը»,- նշել է թերթը՝ հավելելով, որ Եղիսաբեթ II-ը շատ վշտացած է նրա մահով։

Մեծ Բրիտանիայի թագուհին եւս երկու շուն ունի՝ Քենդին եւ Վուլկանը, որոնք դորգի են՝ կորգիի եւ տաքսայի խառնուրդ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։