Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը։ Հանրապետության մյուս ավտոճանապարհներն անցանելի են:



























