Մեքսիկական Մեխիկո նահանգում բարձր արագությամբ սլացող ավտոմեքենան մխրճվել է ուխտագնացների ամբոխի մեջ, ինչի հետեւանքով 32 մարդ վիրավորվել է՝ տեղեկացնում է Excelsior-ը։

Դեպքը տեղի է ունեցել լույս ուրբաթ գիշերը, Չալկոյի քաղաքապետարանի մոտ, որտեղից ուխտագնացների ամբոխը ուղեւորվում էր տեղի եկեղեցի։ Վթարից հետո մարդիկ վարորդին ավտոմեքենայից դուրս են հանել եւ դաժանորեն ծեծել, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է։ Վիրավորների թվում 14 երեխա կա։

Նման մի դեպք էլ տեղի է ունեցել Տլալմանալկո քաղաքապետարանի մոտ, որտեղ ոստիկանության պարեկային ծառայության մեքենան դարձյալ մխրճվել է ամբոխի մեջ։ Վեց մարդ վնասվածքներ է ստացել։