Ավստրալիայի Թեյբլենդս շրջանի հյուսիսում գտնվող ուղղիչ հաստատությունից փախուստի դիմած երկու բանտարկյալներին ավտոմոբիլային հետապնդումից հետո բռնել են, հաղորդում է Australian Associated Press-ը:
Ուրբաթ ժամը 16:30-ին 32-ամյա եւ 49-ամյա տղամարդիկ բանտից փախուստի են դիմել Գվիդիր Հայվեյ՝ Գլես Ինսվի մոտակայքում:
Շաբաթ առավոտյան փախուստի դիմած բանտարկյալները առեւանգել են ավտոմեքենան, սակայն ավտոմոբիլային հետապնդումից հետո նրանց հաջողվել է անհետանալ:
Ի վերջո տղամարդիկ հայտնաբերվել եւ ձերբակալվել են Արմիդեյլ քաղաքի տներից մեկում:
Տղամարդիկ մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում բանտից փախնելու եւ կիրակի Արմիդեյլի դատարանի առջեւ կհայտնվեն:




























