Եվրոպական հանձնաժողովը գինու արտադրության վերաբերյալ կանխատեսումներ է հրապարակել: Վերջին 5 տարվա ընթացքում դրանք լավագույնն են, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ակնկալվում է, որ 2018/19 շրջանում արտադրության աճը կկազմի 22.1 տոկոս՝ մինչեւ 175.6 միլիոն հեկտոլիտր գինի նախորդ շրջանի համեմատ, որը վատ բերքատվության պատճառով եվրոպական գինեգործների համար ձախողված էր դարձել (1982 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշը):

Անցյալ տարվա արդյունքները գինու գնաճի պատճառ դարձան. արտադրողները ներկրողներին տեղեկացնում էին բացթողման գների 10-35 տոկոսով բարձրացման մասին` գնային հատվածից եւ արտադրող երկրից կախված:

Այս տարի Եվրոպայում իսկապես աննախադեպ բերք էր, սակայն դրան նախորդել էին երկու բարդ եւ վատ բերքատվությամբ տարիներ, որոնք նպաստել էին գինու գնաճին: Այս մասին ՌԲԿ-ին պատմել է «Լուդինգ»-ի մթերման հարցերով տնօրեն Սերգեյ Պրակսինը: Այս տարվա լավ արդյունքները թույլ կտան նվազեցբել մթերման գները, թեւ ոչ այդքան շատ, քանի որ այժմ արտադրողները պետք է փոխհատուցեն նախորդ տարիների կորուստները, նշել է նա:

Բացի այդ, գների նվազեցումը հնարվոր է ոչ բոլոր գինիների դեպքում. օրինակ Ֆրանսիայի առանձին շրջաններում այս տարի վատ եղանակային պայմաններ էին, որոնք ազդել են բերքի վրա, իսկ Իտալիայում Սիցիլիան եւ Պուլյան լուրջ աճ չեն արձանագրել:

Իտալացի մատակարարների տեղեկատվության համաձայն, նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է բերքի  15 տոկոս աճ, ՌԲԿ-ին պատմել է  MBG Wine-ի տնօրենների խորհրդի նախագահ Իրինա Ֆոմինան:

Արտադրողները ենթադրում են, որ 2018 թվականին Իտալիայում DOC եւ DOCG (վերահսկվող ծագմամբ) տեսակի գինների գները կայուն կմնան, իսկ IGT տեսակի (աշխարհագրական անուն) եւ ցածր գնային սեգմենտի գինների գինը կարող է նվազել:

Այնուամենայնիվ, ըստ Ֆոմինայի, դեռ դժվար է կանխատեսել, թե որքանով դա կարտացոլվի ռուսական գների եւ սպառման վրա, նախ եւ առաջ փոխարժեքի տատանումների պատճառով: