ԱՄՆ-ում  սինագոգում հարձակման կասկածյալը ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական KDKA հեռուստաալիքին:

Տեղում աշխատող թղթակցի հաղորդմամբ հրաձիգը սպիտակամորթ տղամարդ է, որը չէր կարողանում ոտքի վրա կանգնել:

Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր հրաձգության կասկածյալի ձերբակալությունը: Երեք ոստիկան նրա հետ փոխհրաձգության արդյունքում մահացել է, իսկ սինագոգում կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր: Ոստիկանության ներկայացուցիչը զոհերի թիվը չէր հայտնել, սակայն լրատվամիջոցները հաղորդել էին ութ զոհի մասին: