Փիթսբուրգում (ԱՄՆ) սինագոգի վրա հարձակման հետեւանքով զոհերի թիվը կարող է 11-ի հասնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն` հղում կատարելով տեղական KDKA հեռուստաալիքին:
Զոհերի մասին դեռեւս պաշտոնական տվյալներ չկան, սակայն լրատվամիջոցները հաղորդել էին ութ զոհի մասին: NBC-ն հաղորդել է, որ առնվազն 12 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր, որ կասկածյալը ձերբակալվել է, նրա հետ փոխհրաձգության հետեւանքով երեք ոստիկան վիրավորվել է, սինագոգում բազմաթիվ վիրավորներ եւ մահացածներ կան: Ոստիկանության ներկայացուցիչը զոհերի թիվը չի նշել:




























