Ժյուրին հայտարարել է միկրոլուսանկարչության Nikon Small World Photomicrography Competition 44-րդ միջազգային մրցույթի 2018թ․ հաղթողներին՝ տեղեկացնում է Лента.ру-ն։

Առաջին տեղում լուսանկարիչ Յուսեֆ Ալ Խափշին է՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, ով նկարել է Metapocyrtus subquadrulifer բզեզի աչքը։ Այդ լուսանկարը 128 միկրոլուսանկարների կոմպոզիցիա է։

Երկրորդ տեղում Ռոխելիո Մորենոն է՝ պտերազգիների բույսի նկարով։ Երրորդ տեղում Սաուլիուս Գուգիսն է, ով նկարել է փրփրիկ կոչվող միջատին, որը փրփուր է արտաթորում։

2,5 հազար լուսանկարներից ընտրվել է 92-ը։